Հարյուրավոր բեռնատարներ են սպասում ռուս-վրացական սահմանին` Վերին Լարսում


Հարյուրավոր բեռնատարներ են սպասում ռուս-վրացական սահմանին` Վերին Լարսում
Դեկտեմբեր 16 21:15 2023

Հարյուրավոր բեռնատարներ են սպասում ռուս-վրացական սահմանին` Վերին Լարս անցակետում, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնը, փոխանցում է Sputnik Грузия-ն։

 

Կոբի-Գուդաուրի հատվածում ծանր բեռնատարների համար ճանապարհը բացվել է դեկտեմբերի 13-ի կեսօրին՝ ձնամաքրման աշխատանքներից հետո։

 

Ռուսական կողմից դեպի Վրաստան մուտք գործելու համար սպասում է ընդհանուր 2854 բեռնատար։