Հայ-ռուսական պայմանագրերն են փորձություն ապրում. իշխանությունից արձագանքում են Մոսկվային


Հայ-ռուսական պայմանագրերն են փորձություն ապրում. իշխանությունից արձագանքում են Մոսկվային
Դեկտեմբեր 16 20:10 2023

Հայ-ռուսական հարաբերությունները փորձություն են ապրում, բայց դա պայմանավորված չէ երրորդ կողմի ազդեցությամբ, հայտարարում է իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

 

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանի գործողությունների ու որոշումների վրա չկա և չի կարող լինել որևէ երրորդ ուժի ազդեցություն:

 

«Փորձության են ենթարկվում ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն այս կոնտեքստում, եթե մի քիչ ավելի դետալացնենք, փորձության են ենթարկվում այն պայմանագրերը, որոնք կան մեր մեջ։ Այս կոնտեքստում կարող ենք խոսել նաև ՀԱՊԿ-ի մասին, որովհետև այնտեղ էլ կան պայմանագրեր և չկատարված պարտավորություններ, այսինքն՝ այս պայմանագրային հարաբերություններն են փորձության ենթարկվում, մենք պետք է հասկանանք՝ հիմա այս պայմանագրերը վերջը գործում են, թե չեն գործում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

 

Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նշանաբանով համաժողովի ուղերձում ասել է, որ երկու երկրների դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է խաթարել այդ հարաբերությունները:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։