Փաշինյանը Գյումրիում «ՔՊ» նիստ է գումարել, քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը


Փաշինյանը Գյումրիում «ՔՊ» նիստ է գումարել, քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը
Դեկտեմբեր 16 19:30 2023

Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

 

Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։

 

Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

 

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։