Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել են


Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել են
Դեկտեմբեր 8 17:11 2023

Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել են Մոսկվայում։ Mash տելեգրամյան ալիքը գրում է, որ նրա ոտքին թրոմբ է գոյացել։

«55-ամյա արտիստը գանգատվել է վերջույթների ուժեղ ցավերից։ Հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է խորը երակային թրոմբոզ»,- հայտնում է ալիքը։

Նշվում է, որ այժմ արտիստը պետք է բուժում անցնի։ Ընդ որում, առաջիկա համերգներն ու ամանորյա կորպորատիվ միջոցառումները կարող են չեղարկվել։ Ճշգրիտ տեղեկությունը կհայտնվի բուժման մեկնարկից հետո: