«Կարաս գրուպի» սննդի օբյեկտում գործունեությունը կասեցվել է. ի՞նչ են գտել «Կեսար» աղցանի, շաուրմայի, քամած մածունի մեջ


«Կարաս գրուպի» սննդի օբյեկտում գործունեությունը կասեցվել է. ի՞նչ են գտել «Կեսար» աղցանի, շաուրմայի, քամած մածունի մեջ
Դեկտեմբեր 8 18:10 2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող):

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքին վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

«Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,

խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),

հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,

տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ,

պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,

կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ,

քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։

«Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: