Մենք որևէ մեղադրական դատավճիռ չենք ընդունելու, բողոքարկելու ենք հաջորդ ատյաններում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Մեղադրող կողմը հրաժարվեց ելույթ ունենալուց, ենթադրում եմ՝ իրենց համար ևս անհասկանալի հարցեր կան։ Գործը ձգձգվում է, մենք կցանկանայիք հենց այսօր էլ դատավճիռը կայացվեր, միևնույն է, մենք բողոքարկելու ենք։ Չեմ կարծում, թե մենք գործող իշխանության այնպիսի առիթ ենք տվել, որ շրջադարձային որոշում լինի, այլ՝ հակառակը մի բան էլ կխստացնեն»,- նշեց Չալաբյանը։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու համար։
Քննչական կոմիտեի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Ըստ ձայնագրության՝ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել էր նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Չալաբյանի հետ։
Էմմա Սարգսյանը փոխանցում է ուսխորհրդի նախագահին՝ Չալաբյանի առաջարկը՝ մեկ ուսանողի դիմաց 1.000 դրամով մասնակցել ընդդիմության հավաքներին։
Ըստ իրավապահների` ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։
Չալաբյանը կալանավորվել էր 2 ամսով, ապա ազատ արձակվել։ Այնուհետև դարձյալ կանալավորվել է 3 ամսով և 15 մլն դրամ գրավով ազատ արձակվել։










