ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայտնել է, որ իր մուտքն Ազգային ժողով արգելափակվել է՝ խորհրդարանի սրճարանում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպից հետո։
«Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։
Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։
Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում՝ մեր բակում ինձ հանդիպելիս»։
Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է










