«Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի». Ավինյան


«Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի». Ավինյան
Հոկտեմբեր 16 20:58 2023

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի:

«Երևանն ունի տարբեր վարչություններ՝ հասարակական կարգի պահպանման վարչություն, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, գովազդի և առևտրի վարչություն և այլն, որոնք պետք է միավորվեն, դրանք ունեն այսպես ասած՝ ոստիկանական գործառույթներ, և այս ամենը կոնսոլիդացնելու խնդիր կա մեկ ծառայության ներքո»,- ասել է նա։

 
«Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի». Ավինյան