Դատախազությունը գործ չի հարուցում Սամվել Բաբայանի՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով. պատգամավոր


Դատախազությունը գործ չի հարուցում Սամվել Բաբայանի՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով. պատգամավոր
Հոկտեմբեր 16 23:17 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիստինե Վարդանյանը գրում է

«Հաղորդում հանցագործության մասին

Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում հայտարարում է, որ ուղիղ բանակցել է Բաքվի հետ։

ՀՀ Գլխավոր Դատախազությունը շատ օպերատիվ արձագանքում է այդ եթերի հայտարարություններին և Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով քրեական գործ է հարուցում։

Սակայն գործերը հարուցվում  են ոչ թե Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով, այլ եթերի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտոնյաների հասցեին հնչող մեղադրանքների դրվագներով։

Այսօր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրապարակային հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին վերոհիշյալ անձի Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով։ Տեսնենք սրան որքան օպերատիվ կարձագանքի ՀՀ Գլխավոր Դատախազությունը»։