ԵՄ-ն հումանիտար օդային կամուրջ է բացում՝ Գազա օգնություն հասցնելու համար․ Բայց ինչու՞ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ․ Տիգրան Աբրահամյան


ԵՄ-ն հումանիտար օդային կամուրջ է բացում՝ Գազա օգնություն հասցնելու համար․ Բայց ինչու՞ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ․ Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 16 22:38 2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Եվրահանձնաժողովը հայտարարել է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողության մեկնարկի մասին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։

Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և այն, ինչը տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում:

Բայց ինչու՞ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, ինչու՞ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք՝ Արցախում էթնիկ զտումների իրականացմանը:

Թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան իշխանությունն, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային խաղացողներին` իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար»: