Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Արտակ Բեգլարյան


Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Արտակ Բեգլարյան
Հոկտեմբեր 16 10:50 2023

Բռնապետ և ցեղասպանություն իրականացնող Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Արցախի այլ օկուպացված բնակավայրեր։

 
 

Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

 

«Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը և նրա հինավուրց հայրենիքի բռնազավթումը։ Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է նա։