ՖՈՏՈ. «Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի». ինչու է Գրիգոր Դանիելյանը վաճառում բնակարանը


ՖՈՏՈ. «Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի». ինչու է Գրիգոր Դանիելյանը վաճառում բնակարանը
Հոկտեմբեր 15 20:45 2023

Օրերս համացանցում հայտնվեց հայտարարություն, որով հայտնի դարձավ, որ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը վաճառքի է հանել իր բնակարանը, որը վերանորոգելու և գեղեցիկ տեսքի բերելու համար  մեծ ջանքեր էր գործադրել։ Դերասանը  տան լուսանկարին կից մեկնաբանություն էր թողել՝ գրելով․ «Դերասանի տունա, տնից գործի, գործից տուն։ Գյոզալիս վաճառում եմ, գինը չսակարկելի»։

 
Այս գրառումը պատճառ դարձավ, որպեսզի հետևորդները ենթադրեն, թե  Գրիգոր Դանիելյանի  ընտանիքը նույնպես  պատրաստվում  է արտագաղթել երկրից։

 

 

Դերասանը շտապել է մեկնաբանել․ «Հարգելիներս, ամենևին էլ արտագաղթելու նպատակ չունենք, հակառակը ավելի խորը արմատներ գցելու նպատակով ենք վաճառում»։