Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան. Ալիև


Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան. Ալիև
Հոկտեմբեր 15 10:53 2023

Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան:

 

Այս մասին հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը բարձրացնելուց հետո իր ելույթի ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Դառնալով նախագահ՝ ես նպատակ եմ դրել տեղադրել Ադրբեջանի դրոշը «օկուպացված տարածքներում» (չակերտները - Tert.am)։

 

Ամեն օր, ամեն ժամ մենք մոտենում էինք այս նպատակին:

Ոմանք հարցնում էին, թե ինչու մենք նոյեմբերի 10-ին համաձայնեցինք դադարեցնել պատերազմը:

Այսօր, կանգնելով այստեղ, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք ամեն ինչ արել ենք և անում ենք ժամանակին:

Մենք Խանքենդիի (Ստեփանակերտ - Tert.am) կենտրոնում ենք՝ Ադրբեջանի դրոշի ներքո, սա պատմական իրադարձություն է»,-ասել է Ալիևը: