ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Պատմաբաններ, գործընկերներ, բան չունե՞ք ասելու…
Գործը հասել է նրան, որ Անկախ Հայաստանում հայտնվում է ոմն հայ «պատմաբան» սմբատ հովհաննիսյան, ով Հայոց պատմության դպրոցական դասագրքում սևով սպիտակին գրում է, թե ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ապրում են մեր հարևանությամբ:
Ադրբեջան պետությունը առաջացել է միայն 1918-ի մայիսին, իսկ կովկասյան թուրքերը կամ թաթարները ադրբեջանցի սկսել են կոչվել ավելի ուշ՝ միայն 1936 թ.:
Ի՞նչ հնագույն ժամանակներ…
Առաջին թուրքական ցեղերի՝ թուրք-սելջուկների արշավանքը Հայաստան եղել է միայն 11-րդ դարի կեսերին։
Թուրքական ցեղերի հայրենիքը Ալթայի ու Կենտրոնական ու Միջին Ասիայի տափաստաններն են։
Նույնիսկ Ազգերի Լիգան 1920-ին չի ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։
Ազգերի Լիգան հստակ ամրագրել է,որ 1918-ին առաջացած Ադրբեջանը ստեղծվել է նախկին Պարսկական, Մոնղոլական ու Ռուսական կայսրությունների տարածքի վրա։
Ադրբեջանը արհեստական պետություն է։
Եթե Նիկոլը մնաց երևի Երևանի հիմնադիրն էլ Արգիշտիի փոխարեն սրանք կարող են հռչակել Սուլեյման Քանունիին։
Ամոթ է ու զզվելի»: