Ադրբեջանը շինծու գործով կամայական դատում է անմեղ մարդուն․ ԱՀ ՄԻՊ-ը ահազանգում է


Ադրբեջանը շինծու գործով կամայական դատում է անմեղ մարդուն․ ԱՀ ՄԻՊ-ը ահազանգում է
Հոկտեմբեր 14 11:21 2023

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից առջանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան․

«Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ», - նշել է օմբուդսմենը և հիշեցրել, որ Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքի «անցակետում»՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությամբ: