Գործարկվել է Ռուբեն Վարդանյանին աջակցող սոցիալական հարթակ


Գործարկվել է Ռուբեն Վարդանյանին աջակցող սոցիալական հարթակ
Հոկտեմբեր 13 20:47 2023

Գործարկվել է Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին աջակցող սոցիալական հարթակ, որտեղ կարելի է աջակցել Վարդանյանին, օրինակ՝ ստորագրահավաքի մասնակցելով, ձայնագրել նրա մասին պատմող տեսանյութ կամ տեղադրել գրառումներ։ 

Կայքում տեղ են գտել նաև Ռուբեն Վարդանյանի մասին վերջին նորությունները, նրա առևանգումը դատապարտող հայտնի մարդկանց հայտարարությունները։