Հայտնի է՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի նախնական թիվը


Հայտնի է՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի նախնական թիվը
Հոկտեմբեր 13 20:28 2023

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ MediaHub-ը զրուցել է Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ Ըստ քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: