Երևանի կառավարման նոր մոդել է փորձարկվելու. քաղաքի կառավարումը գործադիրում իրականացնելու են 2 ուժեր. Փաշինյան


Երևանի կառավարման նոր մոդել է փորձարկվելու. քաղաքի կառավարումը գործադիրում իրականացնելու են 2 ուժեր. Փաշինյան
Հոկտեմբեր 13 07:48 2023

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության ընթացքում ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով Ավինյանին, ասաց, որ սա մեծ պատասխանատվություն է, ոչ միայն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի համար, այլև բոլոր այն մարդկանց համար ու նրանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին։

«Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելիս ՝ անկախ նրանից, թե մարդիկ ում օգտին են քվեարկել՝ ակնկալիք են ունեցել տեսնել ծաղկուն քաղաք և տեսնել երջանիկ երևանցի։ Սա թվում է բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է և այս խնդիրը միայն քաղաքապետի գործը չէ, այլև ողջ ավագանունը»։

Նա նաև շնորհավորեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով խմբակցություն ձևավորած բոլոր կուսակցություններին և մաղթեց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և երևանցիների։

Փաշինյանը ընդծեց, որ Երևանի կառավարման նոր մոդել է փորձարկվելու, երբ մայրաքաղաքի կառավարումը գործադիր հատվածում իրականացնելու են 2 ուժեր՝ ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունները։ «Այս պատասխանատվության առումով շնորհավորում եմ նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում, սա իսկապես կառավարման առումով նոր կուլտուրա և նոր մշակույթ պետք է ձևավորի, ես հույս ունեմ, որ այս մոդելը իսկապես կարդարացնի իրեն։

Մյուս կողմից ուզում եմ ասել, որ Երևանի մասին օրենսդրության համաձայն Երևանը կառավարվում է ամբողջ ավագանու կողմից։ Պետք է արձանագրել, որ ընտրությունները՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետարանի գործունեությանը հետևելից մարդիկ մի հարցի պտասխան են ցանկանալու ստանալ, որքանով են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը։ Ես համոզված եմ, որ այս ճանապարհին մենք իսկապես կլինենք հետևողական»։

Մանրամասները՝ տեսանյութում.