Մեր խմբակցությունը չի մասնակցում․ քաղաքապետի երդման արարողությանը լրագրողների համար 14 ազատ տեղ կա. Երիցյան


Մեր խմբակցությունը չի մասնակցում․ քաղաքապետի երդման արարողությանը լրագրողների համար 14 ազատ տեղ կա. Երիցյան
Հոկտեմբեր 13 11:11 2023

Լրագրողներն ահազանգում են, որ երդման արարողությանը ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք չի թույլատրվում. ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

 

«Պատճառը, իբր, հյուրերի մեծաթիվ քանակն է, ներսում տեղ չկա, քանի որ մեր խմբակցությունը չի մասնակցում, առնվազն 14 ազատ տեղ կա լրագրողների համար», - գրել է նա: