Բուֆոնը, Մեսսին և Ռոնալդուն կպայքարեն մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար


Բուֆոնը, Մեսսին և Ռոնալդուն կպայքարեն մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
Օգոստոս 15 19:04 2017

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կպայքարեն ՈւԵՖԱ-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

Մրցանակաբաշխությունը կկայանա օգոստոսի 24-ին: Ընտրությունը կատարվել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մասնակից 80 ակումբների մարզիչների և 55 լրագրողների քվեարկությամբ:

Հավակնորդների տասնյակում ընդգրկվել են նաև Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Կիլիան Մբապեն («Մոնակո»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»):