Նադալն օգոստոսի 21-ին կրկին կդառնա աշխարհի 1-ին ռակետ


Նադալն օգոստոսի 21-ին կրկին կդառնա աշխարհի 1-ին ռակետ
Օգոստոս 14 23:12 2017

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն օգոստոսի 21-ին կրկին կդառնա աշխարհի 1-ին ռակետ` հետ թողնելով բրիտանացի Էնդի Մարեյին:

Պատճառը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի և Էնդի Մարեյի` Ցինցինատիի «Մասթերս 1000» մրցաշարում հանդես գալուց հրաժարվելն է: Ներկա պահին Նադալի ակտիվում կա 7475 միավոր: Նրան հաջորդում է Ֆեդերերը` 7145 միավորով: Մարեյն ունի 7150 միավոր:

Այդպիսով, Նադալն անկախ մրցաշարի արդյունքից կբարձրանա առաջին տեղ: Իսպանացին վերջին անգամ աշխարհի 1-ին ռակետ է եղել 3 տարի առաջ` 2014 թվականին:

Նշենք, որ Նադալն իր կարիերայում չորրորդ անգամ կդառնա 1-ին ռակետ: