Երգիչ Սարգիս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարիներ առաջ այս հրապարակում համերգ ունենալն ինձ համար պարզապես երազանք էր։
Այդ երազանքն ինձ երկար չսպասեցրեց. 2019 թ.-ին անհոգ ու ուրախ արցախցիներիս հետ անմոռանալի օր ունեցանք։ Թվում էր՝ կատարվեց ևս մի երազանք, բայց ընդամենը թվում էր…
Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց այս կադրերին կնայեմ խորը ցավով և ափսոսանքով ու այսուհետ մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը»։