Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան տուգանվել է Բրազիլիայից ժամանակին չվերադառնալու և թիմի հետ մինչմրցաշրջանային հավաքին չմասնակցելու համար:
28-ամյա հարձակվողը շարունակում է ինքնուրույն պատրաստվել մրցաշրջանին հայրենիքում:
Ակումբը տուգանել է Կոստային երկու շաբաթվա աշխատավարձի չափով, որը կազմում է 300 հազար ֆունտ:
Կոստան մտադիր է վերադառնալ Մադրիդի «Աթլետիկո» և պատրաստ է անցկացնել մրցաշրջանը «Չելսիում» առանց խաղաժամանակի:










