Խեսեն կարիերան կշարունակի Անգլիայում


Խեսեն կարիերան կշարունակի Անգլիայում
Օգոստոս 14 19:06 2017

«Sky Sports»-ի իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ շուտով ՊՍԺ-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Անգլիայում:

Ըստ լրագրողի` Խեսեն վարձակալական հիմունքներով հանդես կգա անգլիական «Սթոք Սիթիում»:

«Մոտ օրերս «Սթոք Սիթին» կհայտարարի Խեսեի տրանսֆերը վարձակալելու մասին: Կողմերի միջև 1-ամյա համաձայնագիր կկնքվի:

Վերջին տարիներին Խեսեն դադարել է առաջխաղացում ունենալ: Թվում է` նրան ֆուտբոլից ինչ-որ բան է շեղում: Կարծում եմ, որ նա ցանկանում է փորձության գնալ, մարտահրավերներ փնտրել»,- նշել է լրագրողը: