Ռոնալդուին սպառնում է տեւական որակազրկում


Ռոնալդուին սպառնում է տեւական որակազրկում
Օգոստոս 14 12:50 2017

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում մրցավարին հրելու համար Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տեւական որակազրկում:

«Կարմիր քարտ ստանալուց հետո ֆուտբոլիստը հրեց ինձ՝ արտահայտելով անհամաձայնություն»,- գրել է մրցավարը հաշվետվությունում:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության 96-րդ հոդվածի համաձայն, մրցավարին հրելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով: Ռոնալդուն հաջորդ հանդիպումը բաց կթողնի կարմիր քարտի պատճառով, որը ստացել էր սիմուլյացիայի համար ստացած երկրորդ դեղին քարտից հետո: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ակումբը կբողոքարկի Ռոնալդուի կարմիր քարտը:

Հիշեցնենք, որ Սուպերգավաթի առաջին խաղում «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել է 3:1 հաշվով: