12 ժամ ջուր չի լինի Երևանի նշված հասցեներում


12 ժամ ջուր չի լինի Երևանի նշված հասցեներում
Օգոստոս 9 20:35 2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 10-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  Զ․Անդրանիկի թաղամասի, Շերամի, Օհանովի, Սվաճյան, Միքայելյան, Ծերենցի, Պ․Տիչինայի, Լուկաշին, Շահումյան 16 , 17 փողոցների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: