Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի առաջիկա ընտրություններին


Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի առաջիկա ընտրություններին
Օգոստոս 8 11:59 2023
Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգական ժանրի դերասան Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, որոնք նախատեսված են սեպտեմբերի 17-ին։ Այս մասին ինքը հայտարարել է իր տարածած տեսահոլովակում։

Հիշեցնենք, որ այս պահին առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտնել են Երևանի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը լինելու է իշխանական թեկնածուն, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը, «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, «Լուսավոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։