Մահացել է բասկետբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Հենրիկ Հարությունյանը


Մահացել է բասկետբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Հենրիկ Հարությունյանը
Օգոստոս 7 17:41 2023

 

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 52 տարեկան հասակում կյանքից հեռացել է բասկետբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և դափնեկիր, հավաքականի նախկին խաղացող Հենրիկ Հարությունյանը, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ ժամը 17:00-ին, «Լուար» սգո սրահում։