Ադրբեջանը հայտնում է, թե Սոթքում հայկական կվադրոկոպտեր է չեզոքացրել


Ադրբեջանը հայտնում է, թե Սոթքում հայկական կվադրոկոպտեր է չեզոքացրել
Օգոստոս 7 16:27 2023

Ադրբեջանը հայտնում է, որ այսօր՝ 13։30-ին, Սոթքում հայկական անօդաչու թռչող սարք է չեզոքացվել։

Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ խոսքը DJI Mavic 3 կվադրոկոպտերի մասին է, որը փորձել է թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի վրայով։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ «կվադրոկոպտերի վայրէջքը ապահովվել է տեխնիկական հատուկ միջոցների կիրառմամբ»։