Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի «նախագահը» այդպես էլ չհասկացավ, որ «բիզնեսմենի շուստրիությունով» երկիր չի կարող ղեկավարել։ Երեկվա ելույթի ժամանակ նրա չսափրված և հուսահատ տեսքին նայելով և արտահայտած մտքերը լսելով՝ հասկանալի է, որ նա սխալվել է իր բոլոր հաշվարկներում, խոշոր դերակատարներից ոչ ոք արդեն իրեն հաշվի չի առնում և նա չի կարող այլևս վերահսկել իրավիճակը։
Այս պարագայում նա պետք է ցուցաբերի խոհեմություն և լուռ հեռանա՝ իր տեղը զիջելով այն մարդկանց, ովքեր կարող են և ունակ են ճգնաժամային կառավարման»։










