Վառելիքի բացակայությունն Արցախում նաեւ սանիտարական ճգնաժամ է առաջացրել. Արշակ Աբրահամյան (տեսանյութ)


Վառելիքի բացակայությունն Արցախում նաեւ սանիտարական ճգնաժամ է առաջացրել. Արշակ Աբրահամյան (տեսանյութ)
Օգոստոս 5 18:42 2023

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը։1-Վառելիքի բացակայության պատճառով չի իրականացվում աղբահանություն՝իր բոլոր բացասական հետևանքներով…

2-Պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերում

3-Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի և լվացքի համար նախատեսված պարագաները

4-Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում

5-ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն առաքվում նաև մաշկի խնամքի(բուժման) նպատակով օգտագործվող և հակաալերգիկ դեղամիջոցները

6-էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումները…