Մնում է Աշոտիկին էլ նշանակեն Գլխավոր շտաբի պետ ու վերջ.Սերոբ Գասպարյան


Մնում է Աշոտիկին էլ նշանակեն Գլխավոր շտաբի պետ ու վերջ.Սերոբ Գասպարյան
Օգոստոս 4 22:30 2023

Երկու տարի առաջ զգուշացրել եմ, որ գալու է ժամանակ, երբ Արցախի ազատագրման համար պայքարի դուրս ելածներին, որպես ռազմական հանցագործներ, հանձնելու են Ադրբեջանին. եթե մեր երկրի թուլամորթ իշխանությունը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ մենք անցել ենք  Ադրբեջանի տարածք և մարտ ենք վարել այնտեղ։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն ու, խոսքն ուղղելով  արցախցիներին, ասում է՝ «ինչպես 1988 թ. ոտքի կանգնեցիք ու խմբերով, ջոկատներով, պարտիզանական պայքար մղելով, կարողացաք ազատագրել հողը, հիմա նույնը պետք է կրկնեք տղերք։ Մենք այստեղից կհասնենք՝ կմիանանք ձեզ, միայն դուք ոտքի կանգնեք»։

Ազատամարտիկի խոսքերով՝ ակնհայտ է, որ հայաստանյան օրվա իշխանությունը բանակը քանդելու ծրագիր ունի ու հիանալի  կատարում է այդ աշխատանքը՝ զինվորական բարձրաստիճան պաշտոններում նշանակելով բանից անտեղյակ ու տգետ ինչ - որ մարդկանց. «Ո՞վ է տեսել՝ քաղաքապետին նշանակեն Պաշտպանության փոխնախարար։ Նա համարյա նախարարին հավասար անձ է։ Ի՞նչ է անելու այդ քաղաքապետը պատերազմական իրավիճակում, ինչն ամեն վայրկյան սպառնում է Հայաստանին ու Արցախին։ Ի՞նչ է այդ մարդն անելու…Պարզ չէ՞, թե ի՞նչ նպատակ են հետապնդում այդ ու այդպիսի նշանակումները։ Մնում է Աննա Հակոբյանին էլ նշանակեն Պաշտպանության նախարար, իսկ Աշոտիկին Գլխավոր շտաբի պետ ու վերջ…» ,- ասում է Սերոբ Գասպարյանը։

Ադրբեջանի վարքում ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, ասում է Սերոբ Գասպարյանն ու առաջարկում հիշել Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի ջարդերը.«Հիմա ի՞նչ… Ինչպես որ Աստվածաշնչում է գրված՝  մունջ մաքու պես պետք է գնանք մորթվելո՞ւ…Ինչի՞ ոտքի չի կանգնում արցախցին, հարց եմ տալիս՝ ո՞ւմ է սպասում կամ ինչի՞ն…Եթե հիմա Արցախում իշխանությունը վիժվածքների ձեռքին է, ապա  88 – 89 թվերին իշխանությունն այնտեղ Սովետական Միության ձեռքին էր, իսկ այդ միության հզոր ԿԿԲ-ն, անգամ, ձերբակալում էր մեզ։ Ի՞նչ է՝ մենք չպայքարեցի՞նք։ Քանի՞ հոգի է Արցախի իշխանությունն ու քանի՞ հոգի է ժողովուրդը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է պարոն Գասպարյանը։

Մենք ամեն ինչ զիջեցինք՝ մեր ինքնասիրությունը, մեր պատիվը, թասիբը, հողերի մասին, դեռ չեմ ասում։ Մենք մեր կյանքն ենք զիջել, - ցավով և դառնությամբ նշում է Սերոբ Գասպարյանն ու հավելում.«Ո՞ւր են  90 –  ակնանների կռվողները, ո՞ւր են Արցախի հզոր տղերքը, որտե՞ղ են բոլորը…Ես բազմաթիվ հրամանատարների հետ եմ հանդիպել՝ ո՞ւր եք տղերք, որտե՞ղ եք… Դարձել ենք միայն խոսացող ու ֆեյսբուքներում ստատուս գրող, բայց գործնականում ոչինչ չի արվում, երբ մեր հողը, մեր Հայրենիքն են մեր աչքի առաջ մեր ձեռքից տանում։ Կոչ եմ անում Արցախի իմ հարազատներին՝ տղե՛րք, հայը փոքրամասնություն է մնացել, բայց այդ փոքրամասոնությամբ, անգամ, մենք դեռ կարող ենք հաղթել։ Նորից եմ ուզում կրկնեմ հազար անգամ ասված հայտնի խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Մինչև մենք համարժեք պատասխանք չտանք Ալիևի դեմքով  աշխարհին ներկայացող  թուրք ֆաշիստին, նա չի դադարելու մեզ նվաստացնել, գողանալ, ձերբակալել ու սպանել։ Այսքանն իմանալով՝ ոտքի՛ կանգնեք, իմ սիրելի արցախցիներ, ի զե՛ն, տղերք…»։