Անպատժելիությունը կանաչ լույս է նոր ոճրագործության համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարության մասին


Անպատժելիությունը կանաչ լույս է նոր ոճրագործության համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Օգոստոս 4 11:58 2023

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն իր քաղաքական կյանքի առաքելության մասին:«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր...», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։

 

Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը: