Ո՞ր հասցեներում այսօր ջուր չի լինի


Ո՞ր հասցեներում այսօր ջուր չի լինի
Օգոստոս 4 11:01 2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 4-ը 19:00-ն կդադարեցվի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 4-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Բավրա գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 4-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Քանաքեռ Հէկ, Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:

Օգոստոսի 4-ին ժամը 10:15-16:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Հալիձոր, Բաղաբերդ թաղամասի ջրամատակարարումը:

Օգոստոսի 4-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի Ոկֆ Բանավան թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: