Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ


Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Օգոստոս 3 23:37 2023
Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
 
Նիստի մասնակիցներին է ներկայացվել Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը։ Քննարկվել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։