Ուժեղացնելու ենք միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում. ԱԳՆ պաշտոնյա


Ուժեղացնելու ենք միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում. ԱԳՆ պաշտոնյա
Օգոստոս 3 19:45 2023

«Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը»  թեմայով, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։  

Նրա խոսքով՝ հայկական կողմն օգտագործելու է հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար. «Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք և գործի ենք դնում ըստ անհրաժեշտության, որի նպատակն է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում»,- ընդգծել է նա: