Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերն ու ելքերը:
Ակցիայի մասնակիցները 24News-ի հետ զրույցում նշեցին, որ թույլ չեն տալու աշխատակիցներին մտնել շենք մի:
Ակցիան տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա` Վերա Խաչատրյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Վերա Խաչատրյանը Կարմիր խաչից պահանջել էր, որպեսզի ապահովեն տեսազանգով կապ իր հոր հետ, ինչը չի իրականացվել։
Պահանջը չբավարարելուց հետո այսօր ակցիայի մասնակիցները փակել են Կարմիր խաչի գրասենյակի մուտքերն ու ելքերը:
Այս պահին դրսում ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը:










