Արցախի պետնախարարը հանձնարարական է տվել․ երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը


Արցախի պետնախարարը հանձնարարական է տվել․ երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը
Օգոստոս 2 09:39 2023

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում ՝, որ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր:

 
 

Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:

Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները: