Ինչու է կրկին կալանավորվել Դավիթ Գալստյանը. մանրամասներ


Ինչու է կրկին կալանավորվել Դավիթ Գալստյանը. մանրամասներ
Օգոստոս 2 12:57 2023

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կրկին կալանավորվել է, քանի որ, գտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը։

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։