Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել. Պարզաբանում


Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել. Պարզաբանում
Օգոստոս 2 12:30 2023

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել, ի պատասխան մամուլի հրապարակումների՝ հայտնում են «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքում։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության, սակայն խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ։