Ընդդիմության շահարկումներն անընդունելի են, եթե չեն եկել՝ կորսված պահ է. Դավիթ Տոնոյան


Ընդդիմության շահարկումներն անընդունելի են, եթե չեն եկել՝ կորսված պահ է. Դավիթ Տոնոյան
Օգոստոս 2 11:37 2023

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ ընդդիմության բացակայությունը 2020 թ-ի պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին «կորսված պահ է»։ Այս մասին նա հայտարարեց նիստի ժամանակ, որի հիմնական մասն այսօր ընթանում է գաղտնի ռեժիմով։

«Նման դեպքում շահարկումներն անընդունելի են», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ Տոնոյանն արդեն երկրորդ օրն է, ինչ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, որի համար նրան սահմանված կարգով բերում են ՔԿՀ-ից։ ՀՀ ՊՆ նախկին նախարարը գտնվում է անազատության մեջ՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։