Արցախի Աղավնո գյուղի տարածքում ադրբեջանցիները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել


Արցախի Աղավնո գյուղի տարածքում ադրբեջանցիները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել
Օգոստոս 1 16:42 2023

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողներն այսօր ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1962 թվականին ծնված Բեգլերյան Ռաշիդ Արամիսին (ձերբակալվածի լրիվ անունը, ամենայն հավանականությամբ, նշված է սխալներով - Aysor.am), որը խախտել է պետական սահմանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի (Աղավնո - Aysor.am) տարածքով անցնող հատվածում։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։