Երբ հնարավորությունները թույլ են տվել, կիրառվել են «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակներ. Տոնոյան


Երբ հնարավորությունները թույլ են տվել, կիրառվել են «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակներ. Տոնոյան
Օգոստոս 1 14:27 2023

Հնարավորությունների սահմաններում «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակները պատերազմի ընթացքում օգտագործվել են։

 
 

Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

 
 
 

«Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, աշխարհագրական առումով որտեղից թույլ են տվել, «Իսկանդերի», «Տոչկայի», մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառումն իրականացվել է: Թե երբ, որոշում է հրամանատարությունը»- ասաց Տոնոյանը: