«Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Էրդողան


«Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Էրդողան
Հուլիս 31 21:19 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել է  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Էրդողանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը: