«Ուտելիք չկյա մըզ, հացը ինում չի՝ պրծնումա, միրգ չկյա»․ Արցախցի «խոխեք» (Տեսանյութ)


«Ուտելիք չկյա մըզ, հացը ինում չի՝ պրծնումա, միրգ չկյա»․ Արցախցի «խոխեք» (Տեսանյութ)
Հուլիս 31 13:05 2023

Արցախի երեխաները պատմում են՝ ինչ է բլոկադան, ինչ է փոխվել իրենց կյանքում բլոկադայից հետո․ «Բլոկադան էնա, որ ուտելիք չի կյա մըզ, հացը ինում չի, պրծնումա»։ Նրանցից մեկն ասում է, որ խնձոր է շատ սիրում, բայց միրգ ու շաքարավազ էլ չունեն, ճանապարհները փակ են։

Բայց այդ ամենը մի կողմ թողնելով՝ բարձրաձայնում են, որ խաղաղություն են ուզում, որ զենքերը վերանան, որ թուրքերը կռիվ չանեն։

«Ես շատ եմ սիրում իմ Արցախը, ուզում եմ ստեղ ապրիմ»։