Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում


Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում
Հուլիս 31 00:32 2023

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Եղվարդ խոշորացված համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

 

Փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում  հայտնաբերել են տանտիրոջ՝ 51-ամյա Ռուբեն Մ-ի դին:Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, նույն վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն: