Մեծ համերգ տեղի կունենա նվիրված Հայկոյի 50-րդ հոբելյանին


Մեծ համերգ տեղի կունենա նվիրված Հայկոյի 50-րդ հոբելյանին
Հուլիս 16 17:04 2023

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օգոստոսի 25-ին կկայանա Հայկոյի 50-րդ հոբելյանին նվիրված մեծ համերգ՝ «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով։

 
 

Ելույթ է ունենալու Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան:

Հիշեցնենք, որ երգիչ, երգահան Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։