«Ապրելու երկիր» կուսակցության և «Արթուր Թարխանյան կենտրոնի» միջև հուշագիր ստորագրվեց


«Ապրելու երկիր» կուսակցության և «Արթուր Թարխանյան կենտրոնի» միջև հուշագիր ստորագրվեց
Մայիս 4 20:10 2023

«Արթուր Թարխանյան» կենտրոնում տեղի ունեցավ  «Ապրելու երկիր» կուսակցության և «Արթուր Թարխանյան կենտրոնի» միջև հուշագրի ստորագրման արարողությունը։ Հաշվի առնելով «Արթուր Թարխանյան կենտրոնի»՝ Երևան քաղաքի ճարտարապետության ոլորտում նշանակալի ներդրումը, նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել Երևանում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը, համադրելով երկու թիմերի ռեսուրսները և Երևանի զարգացման շուրջ տեսլականները` «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը համագործակցելու են Երևան քաղաքի համար ռազմավարական նշանակության ծրագրեր, նախագծեր կազմելու և դրանք մասնագիտական, հանրային քննարկման ներկայացնելու շուրջ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։