Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին


Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին
Հուլիս 30 09:53 2017

Տղամարդիկ սիրում են աչքերով, եւ սա նորություն չէ: Ինչքան էլ Դուք լինեք խելացի, ինտելեկտուալ, կարդացած և այլն, միևնույնն է, Ձեր ճակատին այդ մասին գրված ոչինչ չկա:) Այնպես որ երբեք մի մոռացեք Ձեր արտաքին տեսքի մասին: Բայց բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Ասոււմ են՝ առաջին տեղում տղամարդկանց գրավում են կնոջ մազերը: Սանրվածքը պետք է լինի մաքսիմալ բնական և գրավի ոչ միայն հայացքը, այլև ցանկություն առաջացնի մատներով սահելու մազերի միջով: Տղամարդկանց դուր է գալիս նաև, երբ քո մազերից թարմության նուրբ բույր է գալիս: Նա ենթագիտակցաբար կուզի ավելի մոտ լինել քեզ:

Զարդերը պետք է լինեն չափի մեջ: Դրանք միանգամից ուշադրություն են գրավում: Սակայն տղամարդիկ չեն սիրում ամբողջովին զարդախեղդ եղած աղջիկների: Մատանիների քանակը թող չգերազանցի 4-ը' ընդհանուր երկու ձեռքի մատներին:

Խնամված ձեռքերը միշտ գրավում են տղամարդկանց, ճիշտ այնպես, ինչպես վանում են չխնամվածները: Շատ երկար եղունգները վախեցնում են տղամարդկանց: Տղամարդկանց մեծամասնության դեպքում վառ գույնի ներկված եղունգները խոսում են կնոջ վառ անհատականության մասին:

Առաջին հայացքից, իհարկե, տղամարդկանց ուշադրության նշանակետում Ձեր դեմքն է: Աշխատեք շպարվել բնական գույներով: Տղամարդիկ սիրում են, երբ իրենց կողքին բնական գեղեցկությամբ փայլող աղջիկ է: Ամենաարտահայտիչը պետք է լինեն Ձեր շուրթերը: Բոլոր տղամարդկանց ուշադրությունը ուղղակի ֆիքսված է շուրթերի վրա: Եթե Ձեր շուրթերը ներկված են վառ գույնով և մի փոքր էլ փայլում են, ապա դրանք հաստատ երկար կմնան տղամարդու հիշողության մեջ:

Տղամարդիկ շատ նրբանկատ են օծանելիքի հարցում: Նրանք միշտ ցանկանում են զգալ Ձեր ներկայությունը Ձեր բույրով:

Թվում է, թե մանրուք է, բայց հավատացեք, որ տղամարդկանց ուշադրությունը միանգամից գրավում են Ձեր կոշիկները, իսկ ավելի ճիշտ' դրանց մաքրությունը: Եթե դրանք փոշոտ են, ապա համոզված եղեք, որ առաջին բանը, որ նա կհիշի Ձեր մասին, Ձեր փնթիությունն է: Շորերի հարցում եղեք կոկիկ, քանի որ փնթի հագուկապը վանում է տղամարդկանց: Իսկ գեղեցիկ, կոկիկ համադրությունները ստիպում են մտածել Ձեր լավ ճաշակի և խառնվածքի մասին: