Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավորություններ ստեղծել բակային տարածքներում իրենց հանգիստն անցկացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ»,- տեղեկացրել է Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: